«Որ տենց նայենք, թմրամիջոցների դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն էլ է հայրենասիրությունը։ Այդ բառը մեր իրականությունում շատ ենք մաշեցրել՝ հայրենասիրությունը»,-ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի նկատառմանը, որ ըստ Նիկոլո Մաքիավելիի՝ կոռուպցիայի դեմ ամենամեծ հակաթույնը հայրենասիրությունն է։
Փաշինյանը նշեց․ «Ով ինչ անում է՝ հայրենասիրության․․․ոչ մեկ չի ասում, որ հայրենասեր չի։ Կաշառքն էլ են հանուն հայրենիքի վերցնում։ Երկար տարիներ ՀՀ-ի կոռուպցիան բացատրել են նրանով, որ բանակ են պահել, առաջնագիծ, զենք․․․հետո տեսաք ինչ է լինում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ