Ermenihaber. Ստամբուլում գործող հայկական Եսայան դպրոցի շրջանավարտների միության (EOYD) կազմում գործունեություն ծավալող «Մարալ» երաժշտության և պարի համույթը երկրաշարժից տուժած բնակչության համար հանդես կգա ելույթով։
Նախատեսվում է այն անցկացնել ապրիլի 14-ին «Ֆուլյա Սուլեյման Սեբա» մշակույթի և արվեստի կենտրոնում։ Նրանց կուղեկցի նաև հայազգի երգչուհի Կարին Չիբուքչյան Բոզքուրթը հայերեն կատարումներով։
Համույթի գեղարվեստական տնօրեն Կարպիս Չափքանը նշել է, որ համերգից ստացված եկամտի մի մասը կուղարկվի երկրաշարժից տուժած շրջաններ։