ՀՀ-ում կա 20 եզդիաբնակ գյուղ, որոնցից վեցն այս պահին ճանապարհի նորոգման եւ ջրամատակարարման խնդիր ունեն։ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր դիմելով տարածքային կառավարման են ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։ Նա մատնանշեց, որ ենթակառուցվածքների բացակայության պատճառով գյուղերը եզդիաթափվում են։
Գնել Սանոսյանը պատասխանեց, որ երկու համայնքի ուսումնասիրության արդյունքում ամրագրել են, որ ճանապարհները հիմնանորոգման կարիք ունեն․ «Նախագծերը պատվիրել ենք։ Հացաշեն եւ Սորիկ համայնքների համար այս տարի մրցույթը կիրականացնենք, բայց այս տարի կհասցնենք նորոգել միայն մեկը»։
Սանոսյանի խոսքով՝ տարեկան մոտ 1500 կմ ճանապարհն են ուսումնասիրում եւ առանձնացնում, թե որ հատվածներն են նորոգվելու։ Ինչ վերաբերում է ջրագծին, ապա գործընթաց կա, բայց նախարարը ժամկետներին այս պահին չէր տիրապետում։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ https://hy.armradio.am/ էջից