Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջերս Ադրբեջանին ենք փոխանցել սահմանագծման հանձնաժողովների կանոնակարգի նախագիծ»․ Փաշինյան

Մարտ 01,2023 17:25

Այո, ՀՀ-ն Ադրբեջանին եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին դեռեւս փետրվարի կեսին փոխանցել է խաղաղության պայմանագրի իր տարբերակը, բայց արձագանք դեռ չկա։ Այս մասին այսօր ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց․ «Երբ մենք ենք ստանում նման փաստաթուղթ, արձագանքը ձեւավորելը ենթադրում է որոշակի ժամանակ։ Բայց այս ընթացքում խաղաղության պայմանագրի հետ կապված երեք շրջափուլ է եղել։ Իրենք են առաջարկել, մենք ենք առաջարկել, եւ այդպես երեք անգամ։ Անկախ առերես հանդիպումներից՝ փաստաթղթային աշխատանքներ են իրականացվում եւ դրանք ոչ միշտ են պահանջում առերես հանդիպում։ Վերջերս ադրբեջանական կողմին ենք փոխանցել սահմանագծման հանձնաժողովների կանոնակարգի նախագիծ։ Դրա արձագանքին ենք սպասում։ Նախկինում արած մեր առաջարկները՝ կոմունիկացիաների բացման վերաբերյալ, շարունակում են մնալ ուժի մեջ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031