Լրահոս
Օրվա լրահոսը

«Թափառող շների հարցը սուր է ոչ միայն Շիրակում, այլեւ ողջ ՀՀ-ում»․ Գնել Սանոսյան

Մարտ 01,2023 17:33

«Հարցը սուր է ոչ միայն Շիրակում, այլեւ ողջ ՀՀ-ում։ Այն համայնքների տիրույթում է։ Բայց կան դժվարություններ։ Խոշորացման սկզբնական փուլում եղածին ավելանում էր ֆինանսական հարցը, բայց հիմա հարցն ավելի շատ կազմակերպչական է։ Ովքե՞ր պետք է դա իրականացնեն։ Շատ համայնքներ մրցույթներ են նախաձեռնել, որպեսզի ընկերությունները գործընթացն անեն (նկատի ունի՝ կազմակերպեն թափառող կենդանիների ստերջացումը,-հեղինակ), բայց համայնքների փորձը հիմնականում բացասական է»,- ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ արձագանքելով ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի մտահոգությանը, որ Շիրակի մարզի բոլոր համայնքներում բնակիչները բարձրաձայնում են թափառող շների խնդիրը։

Գնել Սանոսյանը նշեց․ «Ցավոք, չկան մասնագիտացված կազմակերպություններ, որոնք կմասնակցեն մրցույթների եւ գործընթացը կիրականացնեն։ Մտածում ենք մարզային նշանակության կառույցներ ստեղծել, բայց իրավական խնդիր կա։ Բնապահպանական հարցեր էլ կան»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031