«Իրոք, մտահոգիչ է։ Կա թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեծ ծավալ։ Այդ պատճառով՝ այս տարին հայտարարել ենք թմրամիջոցների դեմ պայքարի տարի։ Մշակել ենք ծրագիր, ուսումնասիրում ենք նաեւ այլ երկրների փորձը»,- ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի մտահոգությանը, որ «Տելեգրամ» ալիքներով թմրանյութերի տարածումը մտահոգիչ ծավալներ ունի։
Վահե Ղազարյանը նշեց․ «Նպատակ ունենք օրենսդրական փոփոխություններ իրականացնել։ Անչափահասների շրջանում բացատրական աշխատանք ենք անում։ Սահմանային անցակետերում հսկողությունը կուժեղացնենք, կներգրավվեն հատուկ վարժեցված շներ։ Հասարակության օգնությունն այս չարիքի դեմ պայքարում եւս ակնկալում ենք»։
2023թ․-ին «Տելեգրամ» ալիքներով թմրանյութերի ապօրինի շրջանառության արդեն 143 դեպք են հայտնաբերել։
Հասմիկ Հակոբյանն արձագանքեց, որ թմրանյութերի վաճառքով զբաղվող «Տելեգրամ» ալիքների գովազդները տեսել է անգամ դպրոցների հարակից տարածքներում՝ պատերի վրա, ու մտել-տեսել է այդ ալիքները․ «Անգամ ժամանակակից մարքեթինգային հնարքներ են օգտագործում՝ մարդանց ներքաշելու համար»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ