Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սումգայիթն ավելի լեգիտիմ է դարձրել Ադրբեջանից անկախանալու Լեռնային Ղարաբաղի հայության պահանջը». Լեւոն Զուրաբյան

Մարտ 01,2023 17:13

ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը Aravot.am-ի խնդրանքով անդրադարձավ Սումգայիթում հայերի ցեղասպանության 35-րդ տարելիցին: «Մենք դա միշտ գնահատել ենք որպես ցեղասպանական քաղաքականության փաստ հայերի դեմ: Սումգայիթը ցույց տվեց ու, թերեւս, գլխավոր ապացույցն էր, որ Ադրբեջանում հայերը չեն կարող իրենց անվտանգ զգալ: Սումգայիթն ավելի լեգիտիմ դարձրեց Ադրբեջանից անկախանալու Լեռնային Ղարաբաղի հայության պահանջը, որովհետեւ եթե Ադրբեջանը Բաքվից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա գտնվող քաղաքում չի կարողանում հաստատել կարգուկանոն, չի կարողանում ապահովել հայ ազգությամբ քաղաքացիների անվտանգությունը, նշանակում է, առնվազն հայերի համար, այդ պետության հետ որեւէ կապել անհնար է:

Մեր տրված նախորդ բոլոր գնահատականներին պետի հավելեմ նաեւ , որ 1988 թվականին դեռ չկար «Անջատում՝ հանուն փրկության» դոկտրինը, որը միջազգային իրավունքում ամրապնդվեց արդեն 2000-ական թվականներին: Բայց անկախ նրանից՝ այդ դոկտրինը կար, թե չկար, սումգայիթյան դեպքերը հենց այդ դոկտրինին էին առնչվում, որովհետեւ եթե քաղաքացիների, էթնիկ փոքրամասնության դեմ կատարվում են գործողություններ, որոնք ակնհայտ են դարձնում, որ այդ մարդիկ չեն կարողանում անվտանգ ապրել եւ օգտվել իրենց ժողովրդավարական իրավունքներից, նշանակում է՝ այդ մարդիկ լեգիտիմ իրավունք են ստանում անջատվելու այն պետությունից, որտեղ իրենք ապրում են»,-ասաց նա:

Հարցին, թե այդ դեպքում «Խաղաղության պայմանագիրը», որ ցանկանում եւ պատրաստվում է ստորագրել Նիկոլ Փաշինյանը, մի՞ֆ է, պարոն Զուրաբյանը պատասխանեց. «Առաջարկվող «Խաղաղության պայմանագրի» մասին մենք ունենք ընդամենը արտահոսքեր, որոնց հավաստիությունը իշխանությունը չի հաստատել: Արտահոսքը, որ եղել է, ցույց է տալիս եւ ամրապնդում է, որ Նիկոլ Փաշինյանը այն նշաձողը, որի մասին ասում էր, իջեցրել է գետնին: Բայց, իհարկե, պետք է սպասել ավելի լուրջ ու հիմնավոր հաստատումների»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031