«Երեկ կառավարությունում քննարկել են ժողովրդագրական արդյունքները։ Դուք ի՞նչ տպավորություն ստացաք, ի՞նք քայլեր են ձեռնարկվելու»,-ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ տվյալների զգալի մասը նորություն չէր իր համար․ «Տպավորությունս դառն էր, որովհետեւ ժողովրդագրական վիճակի հետ կապված հայտնի խնդիր ունենք երկար ժամանակ։ Լավ նորությունն այն է, որ ըստ արդյունքների՝ եթե ճիշտ քաղաքականություն վարենք, ապա դինամիկայի մեջ էական փոփոխություն կմտնի։ Հիմնական մոտեցումն այն է, որ ժողովրդագրական վիճակի բարելավման համար կարեւոր հանգամանք է որակյալ կյանքի, ենթակառուցվածքների ստեղծումը»։
Փաշինյանի խոսքով՝ հարցը հասել է նաեւ քաղաքական քննարկումներին․ «Հարց հնչեց, թե խաղաղությունն ու պատերազմն ինչ ազդեցություն կունենան։ Մենք շարունակում ենք աշխատանքը եւ ռազմավարական ընտրություններ պետք է կատարենք։ Երկու խնդիր կա։ Շատ դեպքերում ծնելիության վրա ազդեցության գործիքներով, երբեմն չգիտակցելով, երեխայի ծնունդն ընտանիքի համար դարձնում ենք, կներեք, գումար ստանալու միջոց։ Ռազմավարությունն այն է, որ այդ ծնունդը դարձնենք ընտանիքի երջանկության եւ արժեքների արգասիք, որ նրանց սպասվում է լավ ապագա»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ