Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայաստանն ու ողջ տարածաշրջանն արժանի են խաղաղության եւ հանգստության»․ Հայաստանում Չեխիայի դեսպան

Մարտ 01,2023 16:37

Պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ինչ քայլեր է անում Չեխիայի Հանրապետությունը` Բերձորի միջանցքը ապաշրջափակելու եւ այդ հարցով Ադրբեջանի վրա ազդելու ուղղությամբ, Հայաստանում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը հետեւյալը նշեց․ «Չեխիայի Հանրապետությունը գործում է ԵՄ այլ երկրների հետ՝ համակարգված սերտ համագործակցությամբ։ Մենք ուշադիր հետեւում ենք տեղի ունեցող զարգացումներին։ Իրավիճակը շատ լուրջ է։ ԵՄ-ում կա կոնսենսուս այն բանի վերաբերյալ, որ տրանսպորտային երթուղիները պետք է բերվեն աշխատանքային վիճակի, վերականգնվեն մատակարարումները։ Այդ ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվել են մի քանի դրական քայլեր։ Մենք շարունակում են խոսել Ադրբեջանի հետ՝ թե Չեխիայի Հանրապետության, թե ԵՄ մակարդակներով»։

Դեսպանը նաեւ հավելեց․ «Այս համատեքստում ես ուզում եմ մի բան նշել․ԵՄ-ն, որի ակտիվ անդամն է Չեխիան, տեւական ժամանակ է ներգրաված է Հայաստանի և Ադրբեջանի բարձրագույն ներկայացուցիչների միջև միջնորդական բանակցություններում։ ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ արդեն կայացել է բանակցությունների մի քանի փուլ, եւ ոչ անհաջող։ Մենք կարծում ենք, որ կայուն խաղաղության կարելի է հասնել միայն երկու երկրների ուղիղ բանակցությունների եւ համաձայնության արդյունքում։ Հայաստանն ու ողջ տարածաշրջանը, անշուշտ, արժանի են խաղաղության եւ հանգստության»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Դեսպանի հետ հարցազրույցի մանրամասները՝ առաջիկայում։

Լուսանկարը՝ դեսպանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031