Aravot.am-ի տեղեկություններով, փետրվարի 25-ին, գողության դեպք է տեղի ունեցել Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցի բազմաբնակարան շենքում։ Իջևան քաղաքի դատախազ Վասիլ Սարգսյանի բնակարանից հափշտակել են խոշոր գումար և ոսկյա զարդեր։ Գողությունը տեղի է ունեցել տանտերերի՝ քաղաքից բացակայության ընթացքում։
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցներում արդեն իսկ հաստատել է դեպքի իսկությունը և նշել, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, բնակարանային գողության հատկանիշներով, Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասով։