Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արդյունաբերության աճի տեմպը շարունակում է զիջել տնտեսական ակտիվության աճին. «Լույս» հիմնադրամ

Մարտ 01,2023 15:58

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված 2023թ. հունվարին ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումների տվյալները։

  • 2023թ. հունվարին արդյունաբերության աճի տեմպը շարունակել է զիջել տնտեսական ակտիվության աճին՝ վատթարացնելով տնտեսության կառուցվածքը: 2023թ. հունվարին արդյունաբերության աճը կազմել է ընդամենը4%, այն դեպքում, երբ ՏԱՑ-ը կազմել է 10.5%։ Դա նշանակում է, որ արդյունաբերության կշիռը նվազել է տնտեսության կառուցվածքում, ինչը երկարաժամկետում բացասական երևույթ է և կարող է հանգեցնել տնտեսության պոտենցիալի նվազմանը։
  • Հարկերի աճի տեմպը նույնպես զիջել է տնտեսության աճին։ Հարկային եկամուտների աճը 2023թ. հունվարին կազմել է3%: Սակայն, եթե դիտարկենք տնտեսական ակտիվության անվանական աճը, այսինքն՝ հաշվի առնենք նաև գնաճի ցուցանիշը, ապա այն կկազմի 19.5%: Իհարկե, մեկ ամսվա տվյալներով հարկային եկամուտների վերաբերյալ դատողություններ անելը դժվար է, քանի որ հունվարին գեներացված հարկերը հիմնականում վճարվում են փետրվարին (բացի այդ, առկա է նաև օրենսդրական փոփոխություն՝ կապված արտահանման տուրքի հետ)։ Սակայն, հաշվի առնելով այն, որ 2022թ. արդյունքներով հարկեր/ՀՆԱ-ի բարելավում տեղի չի ունեցել (հարկեր/ՀՆԱ-ն 2022թ. մնացել է նույն մակարդակում՝ կազմելով 22.7%), ապա ստվերային տնտեսության կրճատման և հարկեր/ՀՆԱ հարաբերակցության կառավարության թիրախի (մինչև 2026թ. հարկեր/ՀՆԱ-ն պետք է լինի առնվազն 25%) իրատեսականությունը կասկած է հարուցում: Վերջինս ապահովելու համար անհրաժեշտ է ինչպես հարկային օրենսդրության, այնպես էլ վարչարարության շարունակական բարելավում, ինչը հնարավորություն կտա ապահովել հարկային եկամուտների՝ տնտեսության համեմատ առաջանցիկ աճ և կատարել կառավարության ծրագրի թիրախը։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://bit.ly/3kz7X2D ։

«ԼՈՒՅՍ» տելեգրամ ալիք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031