Եվրամիության՝ Հարավային Կովկասի և Վրաստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Քլաարն արձագանքել է Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպմանը:
«Խոջալուում Բաքվի և Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև շփումների մասին լուրը ոգևորիչ է: Լավ է, որ քննարկումները կարծես թե եղել են թե՛ անհապաղ մտահոգությունների, թե՛ ավելի լայն հարցերի շուրջ»,- գրել է նա Twitter-ում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև
Encouraging news from Khojaly today regarding contacts between Baku representatives and Karabakh Armenians. Good that discussions appear to have focused both on immediate concerns and broader issues.
— Toivo Klaar (@ToivoKlaar) March 1, 2023