Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ժամանակ կիրականացվեն խաղաղության այն նախաձեռնությունները, որոնք մշակվել են Ռուսաստանի հետ համատեղ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այս տարածաշրջանը կարելի է համարել բառի ուղիղ իմաստով հանգույց, ևս մեկ տարածաշրջան, որտեղ ամեն դեպքում հույս կա, որ կիրականացվեն այն խաղաղ նախաձեռնությունները, որոնք մշակել են կողմերը Ռուսաստանի հետ»,- ասել է Զախարովան:
Զախարովան հերթական անգամ անդրադարձել է նաև Արևմուտքի դերակատարությանը տարածաշրջանում՝ նրա «Հարավային Կովկասում ներդրվելու փորձերը» անվանելով բռիություն: Ըստ նրա` այդ քաղաքականությունն իրականացվում է ոչ թե հակամարտության կարգավորման, այլ «ճիշտ հակառակ նպատակներով»:
«Ցավոք, այստեղ էլ նման միտում նկատում ենք երկար տարիներ: Հիմա արևմուտքցիներն ավելի են ակտիվացել»,- ասել է Զախարովան:
Կարդացեք նաև
Նա հիշեցրել է, որ արևմտյան գործընկերների կողմից հակամարտությունների կարգավորման հաջող օրինակներ չկան, մյուս կողմից՝ «հավաքական Արևմուտքի նախաձեռնությամբ կամ նրա պատճառով հակամարտությունների թիվը ավելանում է»:
«Ոչ ոք չի կարող ասել, որ որևէ տեղ, որտեղ հայտնվել է հավաքական Արևմուտքի ձեռքը, կամ ոտքը, կամ միտքը, ավելի լավ է եղել»,- ասել է Զախարովան:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ