Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այս իշխանությունների համար մարտի 1-ը քարոզչական, իրենց ամբոխավարությունը առաջ տանելու, հասարակության աչքին մեծ հաշվով թոզ փչելու թեմա է»․ Արման Մուսինյան

Մարտ 01,2023 15:38

«Քաղաքական իմաստով, իհարկե, դա այդպես է․ երկու կարծիք լինել չի կարող, բայց իրավական իմաստով բացահայտում նշանակում է, որ բոլոր մեղավորները կրում են իրենց պատիժը՝ համաձայն ՀՀ օրենսդրության։ Ցավոք, գործող իշխանություններն այս ուղղությամբ ոչ միայն որևէ իրական քայլ չարեցին, այլև կրկնապատիկ, եռապատիկ բարդացրին այդ գործը այն շիլաշփոթ մոտեցմամբ, որ որդեգրեցին 2018-ին»,- հարցին՝ որքանո՞վ է բացահայտված մարտի 1-ը և որքանո՞վ են մեղավորները պատժված, այսպես պատասխանեց Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

Հիշեցնենք՝ 2008-ի մարտի 1-ի զոհերին նվիրված հուշարձանի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռ պատժված չեն»։

Ըստ Արման Մուսինյանի՝ իշխանությունները միայն ականջահաճո հայտարարություններ էին անում, ոչ թե հիմնարար իրավական գործընթաց նախաձեռնում, այսինքն՝ ինչպես հարկ էր, որ պիտի արվեր, այդպես չեղավ։

Հարցին՝ հնարավորություն տեսնո՞ւմ է, որ մարտի 1-ի մեղավորները հետագայում պատժվեն, Արման Մուսինյանը պատասխանեց․ «Պիտի իշխանություն փոխվի։ Տեսնենք՝ այս իշխանությունից հույս չկա, քանի որ նրանք նման խնդիր իրենց առաջ չեն դրել։ Իրենց համար մարտի 1-ի թեման զուտ քարոզչական է, իրենց ամբոխավարությունը առաջ տանելու, հասարակության աչքին մեծ հաշվով թոզ փչելու թեմա էր»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031