Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի հայերի հետ շփումների պատասխանատու: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ հավելելով, որ մարտի 1-ին Մամեդովն արդեն հանդիպում է ունեցել Արցախի ներկայացուցիչների հետ:
Հանդիպումը տեղի է ունեցել Նախիջևանիկ (Խոջալու) քաղաքում՝ ռուս խաղաղապահ զորամիավորման շտաբում: Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը մասնակցել է նաև «բնական ռեսուրսների անօրինական շահագործման քննության հարցերով մոնիթորինգային խմբի» ղեկավար Մասիմ Մամմեդովը:
Հանդիպմանը նախնական քննարկումներ են եղել «Ղարաբաղի շրջանում ապրող հայերի՝ Ադրբեջանի Հանրապետությունում վերաինտեգրման վերաբերյալ՝ համաձայն Ադրբեջանի Հանրապետության սահմանադրության և օրենքների»:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ղարաբաղի հայերի հետ շփումները կշարունակվեն:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ