Մենք այսօր կառուցում ենք շատ ավելի խիստ եւ ավելի բարձր նորմերին համապատասխան շենքեր. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը՝ պատասխանելով հարցին՝ նորակառույցները կդիմանան 7 բալից ուժեղ երկրաշարժերին:
Հարցին՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կառուցվող առանձնատունը պահպանե՞լ է քաղաքաշինական բոլոր նորմերը, Ղուլարյանը չպատասխանեց. նա հայտարարեց, որ լրագրողը հարցեր տալիս լավ կլինի` իր հեգնական տոնը վերացնի:
Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ իր եղբայրը, եղբոր որդիները բազմաթիվ անշարժ գույքեր ունեն Իջեւանում եւ հարցին՝ որտեղի՞ց այդ ունեցվածքը նրանց, Արմեն Ղուլարյանը պատասխանեց. «Դիմեք եղբորը, եւ եղբոր տղային: Շատ հասարակ կարող եք հետաքրքրվել եւ ունենալ նրանց տվյալները»:
Լրագրողներին հետաքրքրում էր՝ իր մոտ հարցեր չեն առաջացե՞լ, թե որտեղի՞ց իրենց այդքան գույքը: «Իրենք ամենաշատ համեստ եւ ամենաշատ չափի մեջ մարդիկ են: Այն, ինչ դուք նկատի ունեք, այդ ամենն աշխատած է օրինական, համապատասխան աշխատանքի միջոցով»,-եղավ պատասխանը:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ