Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատյան արտեզյան ավազանում տեղի է ունենում ստորերկրյա ջրերի հյուծում. ընթացքի մեջ են ջրային ռեսուրսների խնայողությանն ուղղված օրենսդրական բարեփոխումները

Մարտ 01,2023 14:46

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում՝ ձկնաբուծական տնտեսութուններ այց կատարելու և տեղում գործընթացին ծանոթանալու նպատակով։

Նախարարին այցի ընթացքում ուղեկցել են նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ։

ℹ️ Հիշեցնենք, որ սույն թվականի հունվարի 30-ին նախարարն հանդիպել էր շուրջ ինը տասնյակ ձկնաբույծների հետ՝ քննարկելու փակ շրջանառու համակարգով իրականացնելու, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվության երկարաձգման ժամանակ օրենքով նախատեսված լինելու դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացության առկայության վերաբերյալ հարցեր։ Հանդիպման ընթացքում որոշում էր կայացվել Շրջակա միջավայրի, Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներից և ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսվարողներից բաղկացած աշխատանքային խումբ ստեղծել։

Այցը աշխատանքային խմբի գործունեության շրջանակում էր։

Նախարարն այցելել է «Մաքս ֆիշ», «Ինտեր Ակվա» և «Սագատի ֆիշ» ՍՊԸ-ներ, տեղում ծանոթացել փակ շրջանառու համակարգի ներդրման ու ջրախնայող գործունեության խթանման հնարավորություններին, ձկնատեսակներին, դրանց քանակներին, վիճակին և պահման պայմաններին։

ℹ️ Այս պահին Շրջակա միջավայրի նախարարությունում ընթացքի մեջ են Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների խնայողությանն ուղղված օրենսդրական բարեփոխումներն ու միջոցառումները։ Վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պայմանավորված բնակլիմայական պայմաններով և մարդու անհաշվենկատ ու անխնա գործունեությամբ Արարատյան արտեզյան ավազանում տեղի է ունենում ստորերկրյա ջրերի հյուծում (սպառում, աղտոտում), ինչը շատ կարճ ժամանակահատվածում կբերի համընդհանուր բնապահպանական և սոցիալ-տնտեսական աղետի։

Տնտեսվարողները սթափ են գնահատում ջրի` որպես կարևորագույն ռեսուրսի խնայողության անհրաժեշտությունը:

Աշխատանքային խմբի գործունեության շրջանակում այցերը և հանդիպումները կլինեն շարունակական։

Շրջակա միջավայրի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031