Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս եղավ, որ Ռոբերտ Քոչարյանն արդարացվեց «մարտի 1»-ից գործող իշխանության օրոք. Աղվան Վարդանյանի գնահատականները

Մարտ 01,2023 14:08

«Նայում էի լուրերը, մի շատ հետաքրքիր լուսանկար աչքովս ընկավ. խոնարհ հարսի պես Ալեն Սիմոնյանի առաջ կանգնած էր Էդմոն Մարուքյանը: Հիշում եմ իրենց փոխադարձ հայհոյանքներն ԱԺ դահլիճում. տեսարանը շատ հուզիչ էր»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ պատասխանելով «մարտի 1»-ի վերաբերյալ լրագրողների հարցերին: Լուսանկարը, որը տեսել էր Աղվան Վարդանյանը, արվել էր այսօր, «մարտի 1»-ի հուշակոթողի բացման ժամանակ:

Աղվան Վարդանյանը համամիտ չէ հուշակոթողի բացման ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթի այն հատվածի հետ, որ «մարտի 1»-ը բացահայտված է, պարզապես մեղավորները պատժված չեն: Իր համոզմամբ. «Մարտի 1»-ը բացահայտված չէ, կազմակերպիչները նրանք են՝ մանիպուլացնելով հանրությանը՝ մեղադրել ուրիշներին: «Մարտի 1»-ը մեր պատմության այն դրվագն է, որը, ըստ նրա՝ այն ժամանակվա իրենց ընդդիմություն համարողները, Արցախի հարցից հրաժարվողները՝ կարողացան տարիներ շարունակ օգտագործել, ճնշում բանեցնել պետության, պետական կառույցների վրա: Այսօրվա ողբերգություններն էլ պայմանավորված են այդ մանիպուլյացիաներով»:

Աղվան Վարդանյանի համոզմամբ՝ «մարտի 1»-ը այսօրվա նախադեպն ու սկիզբն էր. «Պատահական չէ, որ Վազգեն Սարգսյանի Արմեն Սարգսյան եղբայրը ամիսներ առաջ ասել էր՝ ովքեր, որ կազմակերպեցին «մարտի 1»-ը, նրանք այսօրվա իշխանությունն են»:

Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «մարտի 1»-ը բացահայտված է, պարզապես մեղավորները պատժված չեն», Աղվան Վարդանյանի կարծիքով, նա նկատի ունի ինքն իրեն:

Աղվան Վարդանյանը խորապես համոզված է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որեւէ մեկի հետ, որեւէ առեւտրի չի գնացել. նման հայտարարություն նա արեց՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս եղավ, որ գործող իշխանության կողմից տարիներ շարունակ «մարտի 1»-ի մեղավոր համարվող Ռոբերտ Քոչարյանն արդարացվեց՝ այդ նույն իշխանության շրջանում: Ընդդիմադիր գործչի գնահատմամբ՝ «ՍԴ-ն գիտե՞ք ինչ բան է»: Նա նկատի ունի, որ այդ շրջանում ՍԴ-ն ազատ էր իշխանական ճիրաններից եւ արդար որոշում է կայացրել:

 

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031