Լրահոս
Օրվա լրահոսը

Մերկությունը` մաքրություն. Ռոբ Ֆրանգյանի «նուդ արվեստը»

Մարտ 01,2023 14:04

Վերջին տարիներին Հայաստանում նկատվում են «նուդ արվեստ» ժանրում նոր ֆոտոշարքեր, անգամ ցուցահանդեսներ են կազմակերպվում։ Թեմայի շուրջ զրուցել ենք լուսանկարիչ Ռոբ Ֆրանգյանի հետ, որը նույնպես այդ ժանրի շրջանակներում ստեղծագործում է։ 

-Ռոբ, ասում են, որ «Նուդ արվեստում» ստեղծագործող լուսանկարիչները պետք է բացահայտեն մարդու հոգեբանության տարբեր երանգներն ու տրամադրությունները:

-Դուք ճիշտ նշեցիք։ Տեսեք, մարդկային բնությունն ինքնին յուրահատուկ է։ Լուսանկարիչը պետք է գտնի այն դետալային նրբությունները, որոնք առաջ կբերեն լուսանկարի առանձնահատկությունները։ Օրինակ կանայք կան, որ ցանկանում են նուդ ժանրում լուսանկարվեն, բայց ես ընտրում եմ մի քիչ յուրահատուկ մարդկանց, չեմ ցանկանում ոչ ոքի նեղացնել, բայց չասել չեմ կարող` յուրաքանչյուր մարդու մարմնին չեմ կարող այդ ժանրում նկարել:

Նուդ նկարելուց ես լավ տրամադրություն եմ ունենում։ Կնոջ մարմինն ինձ համար իդեալական մաքրություն է։

-Մարմինն առանց ֆիլտրերի՞, թե՞…

-Առանց ֆիլտրերի, որովհետև նշեցի` մարմինը մաքրություն է, էլ ինչո՞ւ ֆիլտրով աղավաղել։

-Ում լուսանկարել ես` ճանաչո՞ւմ ես նրանց։ 

-Այո, ում լուսանկարել եմ` ճանաչում եմ, նրանցից շատերն արդեն իմ լավ ընկերներն են, ամեն նուդ ֆոտոշութից հետո, իրենք են շնորհակալություն են հայտնում, որ այդքան նուրբ եմ մոտենում այս գործին:


-Հանրության կարծիքը չի՞ խանգարում։ 

-Հանրության կարծիքը մեծամասամբ բացասական է լինում։ Բայց ինձ չի խանգարում, ես սիրում եմ իմ աշխատանքը։

Իմ առաջին ցուցահանդեսը հենց այդ թեմայի շրջանակում էր, արդեն երկու տարի է անցել, բայց մինչև հիմա մարդիկ տպավորված են։

-Ապագա ծրագրերի մասին։ 

Ապագայում շատ ծրագրեր ունեմ։ Այս տարի նախատեսվում է շատ հետաքրքիր ցուցահանդես` մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Տողրամաջյանի հետ համագործակցությամբ։

Ցանկանում եմ հոգաչափ շնորհակալություն հայտնել բժշկուհի Աննա Տողրամաջյանին, քանի որ ծննդաբերության ֆոտոշութերի կայացման համար նա ինձ շատ է օգնել:

Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031