Փետրվարի 27-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի 85-րդ կմ-ին «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր գլորվել ձորը. 49-ամյա վարորդ Ավետիք Օսեյանը և 20-ամյա ուղևոր Հայկազ Առաքելյանը մահացել են:
Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն