Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ընտանեկան հարցերի շուրջ փեսայի հետ վիճել էր, սպանել նրան որսորդական հրացանով

Մարտ 01,2023 11:44
spanutyun

Փետրվարի 28-ն էր, ժամը 17.10-ը, երբ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները տեղեկություն ստացան, որ Ջրառատ գյուղում տղամարդու են սպանել։ Օպերատիվ խմբերը շտապեցին Ջրառատ՝ ճանապարհին ճշտելով կատարվածի մի շարք հանգամանքներ։

Ճշգրիտ օպերատիվ աշխատանքի շնորհիվ նրանք մինչև տեղ հասնելը պարզել էին, որ կասկածվողը դեպքից հետո թաքնվել էր գյուղի ճահճուտում։ Տեղեկություններ կային, որ հանցագործության գործիք հրացանը դեռ մոտն է։ Օպերատիվ խմբերը «սանրեցին» տարածքը։ Զովունու 45-ամյա բնակիչը, տեսնելով ոստիկանության ծառայողներին, գցեց հրացանն ու փախուստի փորձ արեց, սակայն բաժնի պարեկապահակետային ծառայողներն ու համայնքային ոստիկաններն արագ բռնեցին նրան։

Րոպեներ անց Ջրառատ գյուղում էին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և քննչական վարչության ծառայողները, օպերատիվ և փորձագիտական խմբեր և այլ իրավապահ կառույցների ներկայացուցիչներ, դատաբժիշկ։

Համատեղ աշխատանքի արդյունքում պարզվեց հետևյալը. ժամը 17-ի սահմաններում ճահճուտում հայտնաբերված ու ձերբակալված տղամարդը տաքսիով գնացել էր Ջրառատի Թումանյան փողոց՝ խնամու տուն պարզաբանումների։ Ընտանեկան հարցերի շուրջ փեսայի հետ վիճել էր, ինչից հետո հետը բերած որսորդական հրացանից կրակել էր նրան։ 30-ամյա տղամարդը տեղում մահացել էր։ Հանցագործության գործիք հրացանը հայտնաբերվել է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031