Արդշինբանկը հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանի եւ դատարանից պահանջում է նրան պարտավորեցնել՝ հերքել զրպարտություն հանդիսացող գրառումը, որը Խզմալյանն արել է իր ֆեյսբուքյան էջում։ Բանկը նաեւ ֆինանսական փոխհատուցում է պահանջում՝ 6 մլն դրամի չափով։
Մեզ հետ զրույցում Խզմալյանը պարզաբանեց, թե ինչ գրառման համար են իր դեմ հայց ներկայացրել․ «Երկու գրառում կար, որոնցից մեկը հոդված էր այն մասին, թե ինչպես պատերազմի մասնակցին պատերազմի ամիսներին չվճարված գումարի համար տուգանեցին, նա փորձեց վիճարկել, խնդիր առաջացավ, տուգանման գումարը կտրուկ աճեց, բայց հետո մենք ընկերներով փակեցինք։ Հոդվածը կոչվում էր․ «Ազատամարտիկը՝ ընդդեմ Արդշինբանկի»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում