ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երթեւեկում է օպերատիվ համարանիշներով: «Ժողովուրդ» օրաթերթի տեսախցիկը ֆիքսել է Քոչարյանին խորհրդարան աշխատանքի գալիս ինչ-որ կասկածելի խառը համարանիշներով ԱԺ ծառայողական ավտոմեքնայով: Դրանք ամենևին ԱԺ բալանսում գտնվող համարանիշներ չեն. պարզվեց՝ այլ ուժայիններին են պատկանում:
Պարզվում է՝ այն օպերատիվ պետհամարանիշ է, որը ենթադրում է անխափան երթեւեկություն, այսինքն՝ վարորդը կարող է ավտոմեքենան արագ վարել, հոծ գիծ հատել, երկրորդ շարքով կանգնել եւ այլն, բայց չտուգանվել, քանի որ տեսախցիկներն օպերատիվ պետհամարանիշների խախտումները չեն գրանցում, այլ դրանք հիմնավորում են իբրեւ ծառայողական անհրաժեշտություն:
Ստացվում է՝ Անդրանիկ Քոչարյանն իրեն արտոնյալի կարգավիճակ է վերապահել, հատուկ պետհամարանիշով մեքենայով է շրջում, որպեսզի պատասխանատվության չենթարկվի: Ի դեպ, պատգամավորին օպերատիվ համարանիշ ունենալու իրավունք տրված չէ. այն ունենալու իրավունք ունեն միայն օպերատիվ աշխատողները՝ ոստիկաններ, քննիչներ, ԱԱԾ աշխատակիցներ եւ այլն:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում