Լրահոս
Օրվա լրահոսը

«Մերսեդեսի» նոր մեկնաբանությունը` Համազգայինում

Մարտ 01,2023 12:00

Օրերս Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում կայացավ դրամատուրգ, թատերագետ Անուշ Ասլիբեկյանի «Մերսեդես» պիեսի բեմական երրորդ մեկնաբանության` թատերականացված ընթերցանության առաջնախաղը։ «Մերսեդեսը» 2012 թվականին դեռ արձակ էր, երկու տարի անց պիես դարձավ եւ մտավ թատերական աշխարհ։ Պիեսը ներկայացնում է 1948 թ. ներգաղթյալների մի ամբողջ սերնդի ճակատագիրն ու կյանքի դրաման Խորհրդային Հայաստանում:

Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը նշեց` թատերականացված ընթերցման ժամանակ, արհեստավարժ դերասանուհիների միջոցով, հանդիսատեսը կզգա նրանց հաղորդած մեծ էներգիան, պիեսի հոգեբանական խորությունը։

«Դերասանուհիներն ուղղակի հիացրեցին։ Տաթեւ Ղազարյանն ու Արմինե Անդրեասյանն այնքան պատկերավոր խոսք ունեին եւ խորը հոգեբանական մեկնաբանությամբ ընթերցեցին պիեսը, նրանք զգում էին ժամանակը եւ սոցիալական խնդիրները»,- մեզ հետ զրույցում նշեց դրամատուրգ Անուշ Ասլիբեկյանը։ Հեղինակը կարծում է, որ թատերականացված ընթերցանությունը «Մերսեդեսի» վերջնական մեկնաբանությունը չէ։

Թատերականացված ընթերցանության ավարտին ծավալվեց քննարկում ստեղծագործական կազմի եւ հանդիսատեսի միջեւ։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031