Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է Կոսովոյի անկախության ճանաչման հնարավորությունը. Sputnik Արմենիա

Փետրվար 28,2023 23:47

Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարը Կոսովոյի ԱԳ նախարարի հետ քննարկել էր միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարները։

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան` մեկնաբանել է Կոսովոյի անկախության ճանաչման հնարավորությունը։

Փետրվարի 19-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում բանակցություններ էր վարել Կոսովոյի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դոնիկա Գյորվալա-Շվարցի հետ։ Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ կողմերը մտքեր են փոխանակել միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարների շուրջ։

Sputnik Արմենիան ՀՀ ԱԳՆ-ից հետաքրքրվել է, թե ինչպես է Երևանը մտադիր համագործակցել Կոսովոյի հետ միջազգային հարթակներում, եթե չի ճանաչել Կոսովոյի անկախությունը։ Արդյոք դա նշանակում է, որ Հայաստանը պատրաստվում է ճանաչել Կոսովոյի անկախությունը։

«Թեև Հայաստանը չի ճանաչել Կոսովոյի անկախությունը, կողմերի միջև առկա է երկխոսություն տարբեր մակարդակներում և հարթակներում: Մասնավորապես` պարբերական են ԱԳ նախարարների հանդիպումները ինչպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի, այնպես էլ այլ շրջանակներում, և փետրվարի 19-ի հանդիպումը տեղի է ունեցել հենց այդ համատեքստում»,- հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Բացի այդ,ընդգծվել է, որ Կոսովոն անդամակցում է մի շարք միջազգային կառույցների (Համաշխարհային մաքսային կազմակերպություն, Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ), որոնց անդամ է նաև Հայաստանը։

Նախարարությունը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Կոսովոն ունի ասոցացված անդամի կարգավիճակ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728