Թուրքիայում շարունակվող երկրաշարժների պատճառով փլուզված և փլուզվելու եզրին գտնվող շենք-շինությունների թիվը հասել է 202 հազարի։
Այդ մասին հայտնել է Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրադ Քուրումը։ Ըստ նրա՝ 11 քաղաքում ուսումնասիրվել է 1 մլն 250 հազար շինություն։ Շինությունները բաժանվել են ըստ վնասի աստիճանի.
- Վթարային աստիճանի վնասված շինություններ, որոնք հնարավոր չէ օգտագործել և ենթակա են ապամոնտաժման։
- Միջին աստիճանի վնասված շինություններ, որոնք թարմացվելու կարիք ունեն, այլապես օգտագործել հնարավոր չէ
- Թեթև վնասված շինություններ, որոնք գրեթե վնասված չեն և արտաքին վերանորոգումից հետո կարելի է օգտագործել:
Աղբյուր` Ermenihaber/Diken.com.tr