Քիչ առաջ ավարտվեց Իջևան խոշորացված համայնքի ավագանու հերթական նիստը, որի ընթացքում ավագանին հաստատեց համայնքի ՏԱՊ-ը։ Օրակարգում ներառված էր 24 հարց։ Ավագանու ուշադրությանը ներկայացվեց համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի տարեկան հաշվետվությունը համայնքի 2022թ․ բյուջեի կատարման մասին։
Ավագանու որոշմամբ համայնքի բյուջեից հատկացվեց 900․000 դրամ ֆինանսական աջակցություն «Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ին՝ համայնքում ցուցանակներ տեղադրելու և տեղեկատվական թերթիկներ տպագրելու համար։
Օրակարգի այլ հարցերը վերաբերում էին համայնքային հողերի նշանակության փոփոխությանը։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ