Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Դիլիջանն այս տարի 2 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր է ներկայացրել կառավարություն

Փետրվար 28,2023 20:00

Դիլիջանի համայնքապետարանն այս տարի մոտ 2 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրի հայտ է ներկայացրել կառավարություն։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում նշեց Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը։

«Մենք մեր առջև խնդիր ենք դրել՝ կարճ ժամանակահատվածում Դիլիջանում մեծ փոփոխություններ առաջ բերել։ Արդեն միանգամից 12 սուբվենցիոն ծրագրի հայտ ենք ներկայացրել  և ամբողջ ծրագրի 48 %-ը և ավելին իրականացնելու ենք համայնքի բյուջեի միջոցներով: Այս փուլում մեզ համար կարևոր են անվտանգ ու հարմարավետ փողոցներ, մայթեր, կանգառներ, շենքեր, բակեր ունենալ, ինչպես նաև լուծել գյուղական բնակավայրերում ջրագծերի, երկրորդային ու երրորդային նշանակության ճանապարհների բարեկարգման խնդիրը: Շատ լավ գիտակցում ենք, որ եթե մարդու առաջին անհրաժեշտության կարիքները բավարարված չեն, նրան ոչ մի գունեղ միջոցառում ու դասընթաց չի հետաքրքրելու. այդ իսկ պատճառով մենք շարժվում ենք մեր առջև դրված օրակարգով ու հնարավորինս թեթևացնում դիլիջանցիների հոգսը: Համոզված եմ՝ նման արագությամբ ու արդյունավետությամբ աշխատանքի դեպքում կարճ ժամանակահատվածում կունենանք նկատելի արդյունք»,-նշեց Սարգսյանը։

Հավելենք, որ սուբվենցիոն ծրագրերի հիմնական մասը բաժին է ընկնում ճանապարհաշինության ոլորտին։

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Դիլիջանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728