Ոսկե վերադիրներով արծաթե գոտու բեկորները «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքից հայտնաբերված եզակի գտածոներից են:
Ամենայն հավանականությամբ, գոտու վրա պատկերված է եղել որսի տեսարան: Այս հանգամանքի օգտին են խոսում նախ ոսկե վերադիրները, որոնք, հավանաբար, առասպելական գիշատչի` առյուծի տեսք ունեն: Գիշատիչը պատկերված է որսի պահին` գլուխն առաջ հակած, աչքը` նշաձև, երախը` բաց: Պարանոցին պատկերված են աղեղնաձև կետազարդ հինգ գոտի: Իրանի եզրագիծը զարդարված է կարճ բաշ և մորթի խորհրդանշող շեղագծերով: Գավակին փորագրված է կեռխաչ (սվաստիկա):
Իսկ գոտու պահպանված հատվածներին նկատելի են եղջերուների փորագիր պատառիկներ:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ