Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուբեն Վարդանյանին պաշտոնանկ անելով՝ Ադրբեջանն իբրև թե փորձում է իր դեմքը փրկել»․ Մենուա Սողոմոնյան

Փետրվար 28,2023 17:58

«Արցախում միասնությունը կարմիր գիծ է, որևէ պառակտում, մեկ ընդհանրական օրակարգից շեղում՝ այն է` ամեն գնով դիմադրել և հասնել Արցախի միջազգային ճանաչման՝ դրանից ցանկացած շեղում, որը կարող է ուղեկցվել տարբեր կալիբրի գործիչների հավակնություններով, որը կարող է թելադրվել դրսից՝ պաշտոնական Երևանից, Փաշինյան-Ալիև տանդեմի կողմից, ամենաաղետալի ազդեցությունը կարող է ունենալ Արցախի հարցի ներկա հանգրվանի վրա»,-«Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց 5165 շարժման հիմնադիր անդամ Մենուա Սողոմոնյանը։

Նա շեշտեց՝ միջազգային հանրությունը քանիցս հայտարարել է, որ Արցախի կարգավիճակի հարցը փակված չէ ու նշեց․ «Միջազգային հանրությունն ուզում է ասել, որ չենք ճանաչում Արցախը Ադրբեջանի կազմում։ Փաշինյանը չի կարող որևէ փաստաթուղթ ցույց տալ, որով միջազգային հանրությունը ճանաչում է Արցախի պատկանելությունը Ադրբեջանին»։

Ըստ Մենուա Սողոմոնյանի՝ Ռուբեն Վարդանյանը «խանգարող ֆիգուր էր» Ալիև-Փաշինյան տանդեմի ծրագրերի համար։ Այս առիթով շարունակեց․ «Նա դիմադրում էր։ Այն զրկանքները, որոնք պարտադրում են Արցախին արդեն ութսուն օր, այդքանով հանդերձ Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում լինելը և պետնախարար նշանակվելը խորհրդանշում էր այդ զրկանքներին դիմակայելը Արցախի ժողովրդի կողմից, ինչը պետք է որ փոխանցվեր ՀՀ-ի բնակիչներին։ Բայց քանի որ ունենք իշխանություններ, որոնք հետևողականորեն աշխատում են դրա դեմ, որ այդ դրական դիմադրությունը չտարածվի ՀՀ-ում, ցավոք, դա դեռևս տեղի չի ունենում։ Չի կարող երկար այսպես շարունակվել։ Ռուբեն Վարդանյանին պաշտոնանկ անելով՝  Ադրբեջանն իբրև թե փորձում է դեմքը փրկել, իբրև թե պատրաստ է բացել ճանապարհը, բայց ինքը դիմագծի փրկության խնդիր ունի»։

Դիտարկմանը՝ հիմա նոր զիջման խնդիր է շրջանառվում, օրինակ՝ հանքի շահագործման թեման, Մենուա Սողոմոնյանն այսպես արձագանքեց․ «Ցանկացած անձ, որը մտնում է այդ տրամաբանության մեջ՝ շարունակաբար նոր զիջումների գնալու պատրաստակամությամբ, սա հակասում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին, Արցախի գոյության հնարավորությանը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728