Նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 28-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի գլխավորած պատվիրակությանը։
📈 Հանդիպման սկզբում Վահան Քերոբյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին երկու տարվա ընթացքում ՀՀ-ի ու ԻԻՀ-ի միջև առևտրաշրջանառությունը զգալիորեն աճել է՝ գերազանցելով 2022 թվականին 700 մլն ԱՄՆ դոլարը։
📊 Կողմերը համակարծիք էին, որ առկա են նախադրյալներ այս ցուցանիշն առավել բարձրացնելու, իսկ համագործակցությունն առավել բազմակողմանի դարձնելու համար։
🖇 Իրանական կողմը նշել է, որ դիտարկում է Հայաստանը ոչ միայն որպես վաղեմի բարեկամ երկիր և հետաքրքրված է համագործակցությունն ընդլայնելու, ինչպես նաև Հայաստանի միջոցով դեպի ԵԱՏՄ այլ անդամ երկրների շուկաներ դուրս գալու հնարավորություններով։
Կարդացեք նաև
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ազատ տնտեսական գոտիների շրջանակում երկկողմ համագործակցությանը և տնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում իրանական ընկերությունների ներգրացմանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն