Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպիսի՞ ավարտ կունենա հակամարտությունը Ուկրաինայում

Փետրվար 28,2023 17:50

Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունները սկսվել են 2022 թվականի փետրվարի 24-ին։ Դրան նախորդել է ռուսական զորքերի կենտրոնացումը ուկրաինական սահմանի մոտ, ինչպես նաև ճգնաժամը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերություններում։

Անցել է մեկ տարի, իսկ պատերազմը կարող է շարունակվել դեռ ամիսներ, նույնիսկ տարիներ, քանի որ կողմերը չեն ցանկանում հետքայլ անել:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ կարող է հաջողության հասնել՝ ցուցաբերելով ռազմավարական տոկունություն և խաղադրույքը դնելով այն հանգամանքի վրա, որ Արևմուտքը կհոգնի Ուկրաինային օգնելուց և կկենտրոնանա սեփական տնտեսության, ինչպես նաև Չինաստանի կողմից եկող սպառնալիքի վրա։

Արևմուտքն, այնուամենայնիվ, վճռական է և շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային։ Ռազմաճակատում առայժմ շփման գծի լուրջ, պատերազմի ելքը որոշող փոփոխություններ չեն նկատվում:

Այս արդյունքները չեն կարող բավարարել կողմերից և ոչ մեկին։ Ռուսաստանն առայսօր չկարողացավ ամբողջությամբ իր վերահսկողության տակ առնել ուկրաինական այն շրջանները, որոնց նկատմամբ հավակնություններ ունի, իսկ Կիևը չի կարողացել ազատել իր տարածքը ռուսաստանյան զորքերից:

Հասկանալի է, երկու երկրները վաղ թե ուշ կնստեն բանակցությունների սեղանի շուրջ։ Դա տեղի կունենա այն ժամանակ, երբ կողմերը վստահ կլինեն, որ ռազմական ճանապարհով այլեւս ոչ մի խնդիր չեն կարող լուծել:

Սակայն, ինչպես արդեն ասվեց, ռազմական գործողությունների ավարտին կարելի է դեռ շատ երկար սպասել։ Պատճառներից մեկը նաև այն է, որ Կիևը չի վստահում Մոսկվային. բանակցությունների մասին ցանկացած առաջարկ դիտարկվում է որպես ժամանակավոր դադար՝ ուժերը հավաքելու և նոր հարձակման նախապատրաստվելու համար։ Այնպես որ, զինադադարը (եթե անգամ կնքվի) կարող է երկար չտևել, և ռազմական գործողությունները կարող են վերսկսվել նոր թափով ։

Այսօր, հետևելով Ուկրաինայի և Ռուսաստանի հարաբերություններին, կարելի է վստահ արձանագրել՝ պատերազմի ապագան ամենևին էլ կանխորոշված չէ:

 

Անաստասիա Գրիգորյան

 

ՀՌՀ, մագիստրատուրա, 1-ին կուրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728