Ցավով տեղեկացանք Արցախի գրողների միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի ռեկտոր, բ.գ.դ. պրոֆեսոր, գրականագետ, բանաստեղծ Վարդան Հակոբյանի հանկարծակի մահվան մասին:
ԼՂՀ պետական օրհներգի խոսքերի հեղինակն է Վարդան Հակոբյանը, արցախյան համազգային ազատագրական շարժման ակտիվ գործիչ: Նա Արցախը Մայր Հայաստանին վերամիավորման մասին նամակի նախաձեռնողներից ու պատրաստողներից մեկն էր, նամակի տակ առաջին ստորագրության հեղինակը։ Ղեկավարել է նաև Արցախը Մայր Հայաստանին միավորելու համար Մոսկվա մեկնած մտավորականների պատվիրակությունը։
Նախաձեռնող խմբի հանձնարարությամբ 1988թ.-ին ղեկավարել է ԼՂ մարզային խորհրդի պատմական նստաշրջանի անցկացման աշխատանքները։
Մեծ է Վարդան Հակոբյանի ներդրած ավանդը հայրենիքի և հայ գրականության զարգացման գործում:
Կարդացեք նաև
ԱԺ ողջ անձակազմի և անձամբ իմ անունից ցավակցում ենք Մեծ մտավորականի հարազատներին, մերձավորներին, գրչընկերներին, ուսանողներին, զորակցություն ու տոկունություն մաղթում, կիսում կորստյան ծանր վիշտը:
Վարդան Հակոբյանի հիշատակը միշտ վառ կմնա մեր ժողովրդի սրտերում:
Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին