Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գրիգոր Մինասյանը ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է ԲԴԽ որոշումների բողոքարկման նոր մեխանիզմների և E-draft.am հարթակի արդիականացման վերաբերյալ հարցեր

Փետրվար 28,2023 17:22

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ նիստին մասնակցելու և հետաքրքրություն ցուցաբերելու համար: Օրակարգում ներառված հարցերը վերաբերել են Փաստահավաք հանձնաժողովի ստեղծմանը, Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման նոր մեխանիզմների նախատեսմանը և Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակի՝ E-draft.am-ի արդիականացմանն ուղղված թվայնացման աշխատանքներին և այլն:

Նիստի ընթացքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են առաջնահերթ լուծում պահանջող հարցեր:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նիստի ընթացքում բարձրաձայնված խնդիրների լուծման մեխանիզմների մշակման և կենսագործման վերաբերյալ:

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728