Ռումինիայում ավարտվել է բռնցքամարտի «Դրակուլա Օփեն» երիտասարդական միջազգային մրցաշարը, որին մասնակցել է նաեւ Հայաստանի հավաքականը՝ ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի ղեկավարությամբ: Մեր թիմից ութը բռնցքամարտիկներ արժանացել են մեդալի (մեկը՝ ոսկե, չորսը՝ արծաթե եւ երեքը՝ բրոնզե):
Բոլոր մենամարտերը շահել եւ հաղթողի կոչումը նվաճել է 86 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը: Միայն վերջին արգելքը հաղթահարել չեն կարողացել ու արծաթի արժանացել են 48 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը, 57 կգ՝ Գոռ Ազիզյանը, 80 կգ՝ Համլետ Ադամյանը եւ 92 կգ՝ Իշխան Հովսեփյանը:
Իսկ բրոնզե մեդալակիր դարձել են Տիգրան Հովսեփյանը՝ 50 կգ, Արման Միսկարյանը՝ 71 կգ եւ Ալբերտ Հարությունյանը՝ +92 կգ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ