Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա ինչ կատարվում է Արցախում՝ պատմության կրկնությունն է. ՀՊՄՀ ուսխորհրդի անդամ

Փետրվար 28,2023 16:13

Ի հիշատակ Սումգայիթի զոհերի՝ այսօր մի խումբ ուսանողներ երթ էին կազմակերպել դեպի ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակ՝ այդ կերպ աշխարհին հիշեցնելու՝ ավելի քան 30 տարի առաջ ինչպես ադրբեջանցի ազգայնականները վարվեցին Սումգայիթում բնակվող հայերի հետ:

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 27-ին, լրացավ Սումգայիթի ջարդերի 35-րդ տարելիցը:

A commemoration ceremony for the protection of the rights of those deported from Azerbaijan in 1988 and the victims of the genocide from Sumgait took place near the 3 khachkars of the Armenian Genocide memorial complex of Yerevan, Armenia

«Երեւի ճնշող մեծամասնությունը տեղյակ չէ ՝ ինչ է կատարվել 30 տարի առաջ: Մեր հավաքի հիմնական նպատակը մարդկանց եւս մեկ անգամ հիշեցնել կամ ասել, թե ինչ է կատարվել մեզ հետ: Հիմա ինչ կատարվում է Արցախում, պատմության կրկնությունն է, այս հավաքով փորձում ենք աշխարհին ցույց տալ, որ այն ինչ կատարվում է, չպետք է թողնենք, որ թողնի այն ազդեցությունը, որը եղել է Սումգայիթում, Բաքվում եւ շատ այլ քաղաքներում, որտեղ ապրել են հայերը»,-լրագրողներին ասաց պատմության ֆակուլտետի ուսանող, ՀՊՄՀ ուսխորհրդի անդամ Գոռ Ավալյանը:

Հարցին, թե պատմությունն աչքի առաջ ունենալով՝ հնարավո՞ր է հանգիստ ապրել ադրբեջանցիների ու թուրքերի հետ կողք կողքի, այս հարցին ուսանողը այսպես պատասխանեց. «Թուրքերի ու ադրբեջանցիների հետ կողք կողքի ապրելուց ու լավ հարաբերություններ ունենալուց առաջ պետք է հարթենք բոլոր այն խնդիրները, որոնք կապված են մեր ազգի հետ, պետք է վերանա միմյանց մեղադրելն ու այլ հարցեր, դրանից հետո կկարողանանք նոր խոսել նրանց հետ լավ ապրելուց»:

A commemoration ceremony for the protection of the rights of those deported from Azerbaijan in 1988 and the victims of the genocide from Sumgait took place near the 3 khachkars of the Armenian Genocide memorial complex of Yerevan, Armenia

«Ուզում ենք ՝ աշխարհն էլ ընդունի այդ փաստը, որ մենք չենք մոռացել հայերի նկատմամբ 35 տարի առաջ կատարվածը ու արցախյան շարժումների մասին իրենց դիրքորոշումը փոխեն: Բոլորս էլ հասկանում ենք երկրի վիճակը ու Արցախի նշանակությունը մեզ համար: Աշխարհի լռությունը մի փոքր տարօրինակ է եւ ինչ-որ չափով պետք է հիշվի այդ մասին»,- կարծիք հայտնեց պատմության ֆակուլտետի մեկ այլ ուսանող:

Նա ասաց, որ ՄԱԿ-ն անարձագանք է թողնում թշնամու կրակոցներից զոհերի դեպքերը, մինչդեռ պետք է լուծում տրվի այդ հարցին:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728