Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը սպառնալիք է երկրի անվտանգությունը՝ ամբողջությամբ մնում է նրա խղճին: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ի պատասխան Փաշինյանի հայտարարությունը մեկնաբանելու լրագրողի հարցի:
«Հայաստանի ղեկավարի՝ Ձեր կողմից մեջբերված հայտարարությունը ես ամբողջությամբ թողնում եմ նրա խղճին»,- ասել է Լավրովը:
Հունվարի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երբ Ռուսաստանը չի արձագանքում Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին, «ստացվում է, որ ՌԴ ռազմական ներկայությունը Հայաստանում ոչ միայն չի երաշխավորում Հայաստանի անվտանգությունը, այլև սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ