Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանին մեղադրել է ոչ կառուցողական դիրքորոշման և բանակցություններից հրաժարվելու մեջ, միաժամանակ նշել է, որ վերջին վեց ամիսների ընթացքում որոշակի առաջընթաց, այնուամենայնիվ, գրանցվել է:
«Որոշակի առաջընթաց կա: Բայց եթե մենք ավելի շատ արդյունքի միտված լինեինք, եթե ավելի քիչ բախվեինք տարբեր տեսակի անակնկալների, ապա կկարողանայինք ավել լավ արդյունքներ ունենալ: Եվ կարծում եմ, որ հայկական կողմն ի վերջո կհասկանա նման մոտեցման և ընթացիկ իրավիճակի ոչ համարժեք լինելը և կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ: Ադրբեջանական կողմը պատրաստ է դրան»,- ասել է Բայրամովը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ