Լրահոս
Օրվա լրահոսը

Լաչինի միջանցքի կարգավիճակը պետք է լիարժեք համապատասխանի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը. Լավրով

Փետրվար 28,2023 14:54

Լաչինի միջանցքում որևէ հսկիչ անցակետի ստեղծում նախատեսված չէ, իսկ միջանցքի գործունեության ռեժիմը պետք է լիարժեք համապատասխանի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո:

«Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին, պատասխանը հեշտ չէ. դրա ռեժիմը, դրա գործունեության ռեժիմը պետք է լիարժեք համապատասխանի ամենաառաջին եռակողմ հայտարարությանը՝ թվագրված 2020թ. նոյեմբերի 9-10-ին, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է ապահովել ազատ տեղաշարժ բացառապես քաղաքացիական հումանիտար բեռների և քաղաքացիական անձանց համար,- ասել է Լավրովը Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում:- Այնտեղ որևէ հսկիչ անցակետի ստեղծում նախատեսված չէ»:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728