Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուսաստանը Հարավային Կովկասում առաջնորդվում է «մի՛ վնասիր» սկզբունքով. Լավրով

Փետրվար 28,2023 14:50

Ռուսաստանը Հարավային Կովկասում առաջնորդվում է «մի՛ վնասիր» սկզբունքով, բայց ոչ բոլոր խաղացողներն են կիսում այդ մոտեցումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում:

«Մենք առաջնորդվում ենք մի սկզբունքով, որը կարելի է բնութագրել որպես «մի՛ վնասիր», իսկ գլխավորը՝ սկզբունքով, որը կնպաստի առաջ եկող բոլոր խնդիրներին այնպիսի լուծումներ տալ, որոնք առաջին հերթին կհենվեն երեք առաջնորդների սկզբունքային պայմանավորվածությունների վրա՝ նրանց 4 հայտարարությունների շրջանակում, երկրորդ, կապահովեն տարածաշրջանի երկրների միջև փոխշահավետ, փոխադարձ հարգանքի վրա հիմնված գործակցություն,- ասել է Լավրովը:- Բոլոր խաղացողները չէ, որ առաջնորդվում են նույնպիսի սկզբունքներով, հատկապես նրանք, ովքեր հեռու են գտնվում Հարավային Կովկասից»:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728