Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրորդ կապիտուլյացիայի պատասխանատվությունը դրվում է արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան

Փետրվար 28,2023 14:41

«Մեր գլխավոր խնդիրն այն է, որ ՀՀ եւ Արցախի իշխանությունները Արցախի հարցում ունեն կոնսենսուս: Խնդիրն այն է, որ Ադրբեջանի առաջարկած հինգ սկզբունքները եւ Հայաստանի, այսպես ասած, լրացումները, ըստ էության, ցույց են տալիս, որ եթե նույնիսկ լինի Խաղաղության պայմանագրի ավարտը եւ ինչպես Ադրբեջանի նախագահն էր ասում՝ կլինի բեկում, սա, ըստ էության, կլինի Ադրբեջանի համար բանակցությունները բարեհաջող ավարտի արձանագրում, որովհետեւ այն, ինչ մասին բանակցվում է կամ այն, ինչը որ հրապարակայնացվում է, նվազագույնը չի շոշափում ՀՀ եւ Արցախի շահերը: Հենց միայն այն հանգամանքը, որ ինքնորոշման իրավունքը դուրս է թողնվել բանակցություններից, դրա մասին Նիկոլ Փաշինյանն էր ասում առնվազն մեկ տարի առաջ, երբ խոսում էր Արցախի հարցում նշաձողը իջեցնելու մասին, այն փոխարինվել է Արցախում ապրող հայերի իրավունքների եւ ազատությունների օրակարգին, ինքնին արդեն ցույց է տալիս, որ այդ բանակցություններում հայկական կողմը չի կարող որեւէ դրական ակնկալիք ունենալ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն՝ արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե ՀՀ-Ադրբեջան բանակցություններում առաջընթաց կա:

Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ, Արցախի հանձնման գործընթացը, որն այժմ իրականացվում է, ՀՀ իշխանություններին «առանձնապես չի էլ նյարդայնացնում»:

Արձագանքելով բանակցությունների առցանց ռեժիմին անցնելու մասին հայտարարություններին եւ իշխանական այն տեսակետին, որ ՀՀ-ի եւ Արցախի հարցերն առանձին փաթեթներով են բանակցվում, Տիգրան Աբրահամյանն ասաց, որ անկախ հնչող հայտարարություններից՝ բանակցային տրամաբանությունը չի փոխվում, քանի որ խեղվել է հարցի ի սկզբանե՝ Արցախի ազատագրական պայքարում հռչակված Արցախի ինքնորոշման իրավունքը, ինչը մոտ 30 տարի, նաեւ Ադրբեջանի համաձայնությամբ, եղել է բանակցային բոլոր փաստաթղթերում: Մինչդեռ այժմ, երբ նաեւ շրջափակման ընթացքում ի հայտ եկան մի շարք խնդիրներ, որոնք ունի Արցախը, թողնել Արցախին միայնակ՝ Ադրբեջանի դեմ, ըստ բանախոսի. ոչ այլ ինչ է, քան Արցախի ադրբեջանացման վավերացում:

Խնդիրը, Տիգրան Աբրահամյանի բնութագրմամբ, նաեւ ոչ թե այն է, որ Հայաստան-Ադրբեջան Խաղաղության պայմանագրում Արցախի հարցը ամրագրում ստանա, այլ այն, թե ի՞նչ ամրագրում է ստանալու եւ եթե դա լինելու է ՀՀ գործող իշխանության պատկերացումներով՝ արցախցիների իրավունքների եւ ազատությունների ապահովման ձեւով, դա, միեւնույն է՝ նշանակում է Արցախի հանձնում: Իսկ եթե հարցը ընդհանրապես չի արտացոլվում Խաղաղության պայմանագրում, նշանակում է՝ գործընթացը թողնվում է արցախցիների վրա եւ փաստացի, երկրորդ կապիտուլյացիայի պատասխանատվությունը դրվում է արցախցիների վրա:

Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ, ՌԴ-ն տարածաշրջանում գործընթացներից դուրս չի մնացել, Արեւմուտք-ՌԴ դիմակայությունը դեռ խորանում է եւ ինչ կունենանք 6-7 ամիս հետո՝ դժվար է ասել:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728