Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առցանց դիվանագիտությունը բանակցությունների վարման արդյունավետ մեթոդ չէ. Բայրամով

Փետրվար 28,2023 14:35

Ադրբեջանը առցանց դիվանագիտությունը բանակցությունների վարման արդյունավետ մեթոդ չի համարում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Հայաստանը դեկտեմբերին հրաժարվեց հանդիպումից, և սկսվել է մեկնաբանությունների առցանց փոխանակություն: Ադրբեջանն առցանց դիվանագիտությունը չի համարում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ վարելու առավել արդյունավետ մեթոդ»,- ասել է Բայրամովը:

Նա հույս է հայտնել, որ հայկական կողմը կհասկանա, որ նման մոտեցումը վնասում է բանակցությունների գործընթացին: «Ադրբեջանը պատրաստ է բանակցությունների, մասնավորապես առերես հանդիպումների»,- ասել է Բայրամովը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728