Ռուսական կողմը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև կազմակերպել բանակցություններ խաղաղության պայմանագրի շուրջ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո:
«Մենք հաստատել ենք մեր պատրաստակամությունը հնարավորություն ընձեռել նման հանդիպումների շարունակության համար»,- ասել է Լավրովը Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ «ադրբեջանական կողմը պատրաստ է դրան, իսկ հայկական կողմն ասել է, թե դեմ չէ, բայց վերջնական համաձայնություն դեռ չի տվել»:
«Ես չեմ կարծում, որ մենք չափազանց համառորեն կպնդենք մեր ծառայությունները, բայց երկու կողմերին էլ դրանք լավ հայտնի են»,- ասել է Լավրովը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ