Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն հավատարիմ է Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանը, իսկ Հայաստանի դիրքորոշումն այդ հարցում ապակառուցողական է:
«Այսօր մենք քննարկեցինք եռակող համաձայնագրերի՝ տարբեր ուղղություններով իրականացման հարցը: Ադրբեջանի դիրքորոշումը միանգամայն հետևողական և հստակ է: Չնայած բոլոր բարդություններին՝ մենք հավատարիմ ենք մնում խաղաղության օրակարգին՝ հինգ սկզբունքների հիման վրա»,- ասել է Բայրամովը Բաքվում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Բայրամովը նաև ասել է, որ Հայաստանի քաղաքականությունը կրում է ոչ կառուցողական բնույթ: «Մենք տեսել ենք մշտական խոչընդոտներ հայկական կողմից, որոշ հայտարարությունների անհեթեթությունն արձանագրել են Հայաստանի կողմից եռակողմ համաձայնագրերի կոպիտ և բազմանգամյա խախտումներ: Որքան շուտ հայկական կողմը փոխի իր դիրքորոշումը, այնքան լավ դա կանդրադառնա հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա»,- ասել է Բայրամովը:
Նա նաև նշել է, որ հայկական կողմն անհետևողական է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում: Նրա խոսքով՝ Հայաստանը մոլորության մեջ է գցում միջազգային հանրությանը, անհարկի իրարանցում է ստեղծում այդ իրավիճակի շուրջ՝ հրաժարվելով երկխոսությունից:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ