«Ո՞նց եք պատկերացնում՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչները գան մարտի 1-ին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանին հարց տան»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ կարծիք հայտնելով, որ վաղը՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի նիստին ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները չեն մասնակցի:
«Ընդդիմության գործողությունները վերջին ժամանակահատվածում ուղղված են եղել սահմանին տեղի ունեցող սրացումներին: Այսօր այդ բառապաշարը արդեն սպառված է, նույն բառապաշարով վերադառնալ փողոց անիմաստ եմ համարում: Այլ հարցերով, մասնավորապես, տնտեսական առումով, տնտեսական աճող ցուցանիշների պայմաններում անիմաստ գործողություն է լինելու»,-հավելեց Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ իշխանությունը մտավախություն չունի՞, որ ընդդիմադիրները կարող են վերսկսել փողոցային պայքարը եւ այս անգամ հաջողության հասնել՝ իշխանությանը հեռացնելու հարցում:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ