Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի գործարարի մեքենայով վրաերթի ենթարկվելուց հետո 13-ամյա տղան կրկնակի վրաերթի է ենթարկվել ավտոբուսի կողմից. Shamshyan.com

Փետրվար 28,2023 13:47

Shamshyan.com. Երեկ՝ փետրվարի 27-ին, կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։15-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 45-ամյա Կարեն Ղազախյանը իր վարած Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի ավտոմեքենայով Զ․ Սարկավագի 106/1Բ շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 13-ամյա Գևորգ Ս-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով երեխան շպրտվել է ու կրկնակի վրաերթի ենթարկվել Երևանի բնակիչ 46-ամյա Տիգրան Գալստյանի վարած Hyundai մակնիշի 0320Պ համարանիշի ավտոբուսի կողմից։

Վրաերթի ենթարկված երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Range Rover-ը պատկանում է հայտնի գործարար, «Շշի Մելո» մականվամբ՝ Մելիք Մանուկյանին, ավտոմեքենան էլ հաշվառված է նրան պատկանող «Սարանիստ» ՍՊԸ-ի հաշվեկշռում։ Իսկ ավտոբուսը հաշվառված է «Հարթ ուղի» ՍՊԸ-ի հաշվեկշռում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728