Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա քաղաքական անձանց քիմքի հարցը չէ, պարոն Ավետիսյան»․ Էդուարդ Աղաջանյան

Փետրվար 28,2023 13:31

«Պարոն Ավետիսյանն ասաց, որ այսպես դատախազության համակարգն ենք կազմաքանդում, որ անարդար մոտեցում է լինում պետական կառավարման համակարգի այլ ոլորտների հանդեպ։ Նախ արձանագրեմ, որ աշխատավարձերի ողջ համակարգի վերանայումն անհնար է։ Ֆինանսական ահռելի բեռ կլինի պետբյուջեի համար։ Կառավարության համար առաջնահերթություն համարվող ոլորտներում են լինում փոփոխություններ ու աշխատավարձի բարձրացում»,- ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր արձագանքելով դատախազների աշխատավարձի բարձրացման առնչությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի հայտարարությանը՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

Նա նշեց․ «Իսկ երբ խոսքը գնում է ճնշումների մասին, կուզեի մարդիկ պատկերացում կազմեն, որ խոսքն այնպիսի գործերի վերահսկողության մասին է, որոնք հարյուրավոր միլիարդ դրամների կոռուպցիոն ռիսկեր են պարունակում։ Ուստի նման գործեր քննող դատախազները պետք է պատշաճ եկամուտ ունենան։ Դա տրամաբանական է եւ բխում է նաեւ կառավարության հակակոռուպցիոն քաղաքականությունից։ Սա քաղաքական անձանց քիմքի հարցը չէ, պարոն Ավետիսյան, սա քաղաքացիների տված մանդատի շրջանակում արվող փոփոխություն է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728