Լրահոս
Օրվա լրահոսը

35 տարի առաջ տեղի ունեցածն այսօր՝ քաղաքակիրթ աշխարհում թույլ տալը, պարզապես, աններելի ու անթույլատրելի է. «Ապրելու երկիր»

Փետրվար 28,2023 12:42

«Ապրելու երկիր» կուսակցության հայտարարությունը Սումգայիթի ջարդերի տարելիցի կապակցությամբ

 1988 թվականի այս օրերին Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան քաղաքի հայ ազգաբնակչության զանգվածային ջարդեր և բռնի տեղահանություն։

Փետրվարի 27-29-ը Սումգայիթում կազմակերպված դաժան սպանություններով, խոշտանգումներով, կողոպուտով և բռնարարությամբ ուղեկցվող կոտորածն իրականացվում էր պետական մակարդակով՝ ադրբեջանական իշխանությունների ուղիղ թույլտվությամբ։

Իշխանությունների այս գործելաոճն արցախահայության ժողովրդավարական կամաարտահայտման, Արցախը Հայաստանին միացնելու և անկախ ապրելու ցանկության զարհուրելի արձագանքն էր։ Այս հանցագործության նպատակն ազատագրական շարժման ոգին կոտրելն ու հայ ազգի իսպառ բնաջնջումն էր։

Դաժանորեն սպանվեցին հարյուրավոր հայեր, եղան հազարավոր վիրավորներ, ավերվեցին ու թալանվեցին հայերի գույքն ու ունեցվածքը, տասնյակ հազարավոր փախստականներ սփռվեցին տարբեր երկրներում։ Սա նախօրոք ծրագրված սպանդ էր, որի հեղինակները, կազմակերպիչներն ու մասնակիցներն առ այսօր չեն բացահայտվել ու արդարացիորեն չեն պատժվել։ Դեպքերը ոչ միայն չեն բացահայտվել, այլև նենգորեն կոծկվել են ադրբեջանական իշխանությունների կողմից, բոլոր հնարավոր միջոցներով գործերը կարճվել են՝ սումգայիթյան ջարդերի դաժան էջը փակելով ու առաջ անցնելով։

Անպատիժ մնացած այս գործողությունները և ճշմարտությունը լռության մատնելու հետևանքն Ադրբեջանի այսօրվա դիրքորոշման ու Արցախը հայաթափելու մոլի ցանկության շարունակությունն են։ 120.000 խաղաղ բնակչությանը, այդ թվում երեխաներին, շրջափակման մեջ պահելը, խաղաղ բնակչությանն ահաբեկելն ու կենսական միջոցներից կամայականորեն զրկելը ոչ այլ ինչ է, քան հանցագործություն։

Խստորեն  դատապարտելի է հայերի հանդեպ իրականացված և այսօր շարունակվող էթնիկ զտման քաղաքականությունը… 35 տարի առաջ տեղի ունեցածն այսօր՝ քաղաքակիրթ աշխարհում թույլ տալը, պարզապես, աններելի ու անթույլատրելի է։

«Ապրելու երկիր» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728