Լրահոս
Օրվա լրահոսը

Նշանակման օրվանից հայտարարում էր, որ «Մարտի 1»-ը բացահայտվելու է, սակայն 5 տարի անց 10 մարդկանց սպանությունները չեն բացահայտվել. «Ժողովուրդ»

Փետրվար 28,2023 11:44

Անցել է մոտ 5 տարի, սակայն 2008 թվականի մարտի 1-ի օրը Երեւանի կենտրոնում սպանված 10 քաղաքացիների սպանությունները այդպես էլ չեն բացահայտվել: Նիկոլ Փաշինյանը մոտ 5 տարի է՝ զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը, նշանակման օրվանից հայտարարում էր, որ «Մարտի 1»-ը բացահայտվելու է, սակայն 5 տարի անց 10 մարդկանց սպանությունները չեն բացահայտվել:

Չկա որեւէ պատիժ որեւէ մեկի նկատմամբ, միայն փորձ արվեց Ռոբերտ Քոչարյանին եւ մի քանի թիմակիցների վրա մեղադրանքներ հարուցել, սակայն բոլորը հերթով կոտրվեցին, ու, կարելի է ասել, Նիկոլ Փաշինյանը մաքրագործեց Ռոբերտ Քոչարյանին՝ նրան վերջնականապես մաքրելով «Մարտի 1»-ի թեմայից: Փոխարենը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք որոշվել է մարտի 1-ին նվիրված հուշարձան տեղադրել Երեւանի քաղաքապետարանի հարակից հատվածում: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ, որպեսզի բացահայտի մարտի 1-ի ողբերգական օրը, սակայն հիմա բավարարվում է հուշարձան դնելով:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728