Ermenihaber. Փետրվարի 6-ին Քահրամանմարաշում տեղի ունեցած 7.7 և 7.6 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժներից հետո Թուրքիայում շարունակվում են ավելի նվազ ուժգնությամբ երկրաշարժեր գրանցվել: Փետրվարի 27-ին երկրաշարժ է գրանցվել Մալաթիայում, որ նախորդ երկրաշարժից տուժած նահանգներից մեկն է:
Թուրքիայի նախագահականին առընթեր աղետների ու արտակարգ իրավիճակների վարչությունը հայտարարել է, որ 5.6 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով մահացել է 1, վիրավորվել 110 քաղաքացի: Երկրաշարժի հետևանքով փլուզվել է 29 շինություն: 32 քաղաքացի էլ դուրս է բերվել փլատակների տակից:
Քահրամանմարաշի կենտրոնում տեղի ունեցած երկրաշարժերից հետո տարածաշրջանում հազարավոր հետցնցումներ են տեղի ունեցել, նաև տարբեր ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել Հաթայում, Բինգյոլում, Սիվասում, Նիղդեում և Քոնիայում։ Վերջինը փետրվարի 27-ի առավոտյան Ադըյամանում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժն էր: